Goal.com-ի տեղեկացմամբ` «Նյուքասլ»-ը պատրաստ է ևս մեկ առաջարկ կատարել «Լիվերպուլ»-ին թիմի հարձակվող Էնդի Քերոլի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ: Ավելի վաղ «Նյուքասլ»-ը ցանկանում էր վարձակալել խաղացողի իրավունքները, սակայն այդ տարբերակը ձեռնտու չէր «Լիվերպուլ»-ին:
Այժմ «Նյուքասլ»-ը պատրաստ է 23 մլն եվրո (18 մլն ֆունտ) առաջարկել:Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը վճարել էր 35 մլն ֆունտ (35 մլն եվրո) «Նյուքասլ»-ից Քերոլի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Բացի այդ հաղորվում է, որ Քերոլի ճակատագիրը կախված չէ Դեմբա Բայի` «Նյուքասլ»-ից հնարավոր հեռացումից: Վերջինիս ծառայություններով հետաքրքրվում են «Գալաթասարայ»-ը և «Ֆեներբախչե»-ն: Ինքըֆուտբոլիստը ցանկանում է մնալ Անգլիայում:









































