Յուրօրինակ հավաքածուն, որը կազմված է հոլիվուդյան աստղերի ավելի քան 3 միլիոն պոստերներից, ԱՄՆ-ում աճուրդի կհանվի: Հավաքածուն իր կյանքի ընթացքում ստեղծել է Նյու-Յորքի Movie Star News խանութի սեփականատեր Իրվին Քլոն: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Հավաքածուի իրական արժեքը հայտնի չէ: Entertainment Collectibles լոսանջելեսյան ընկերության ներկայացուցիչը, որը վերջերս է ձեռք բերել հավաքածուն, հայտարարել է, որ հավաքածուի համար վճարել է յոթանիշ թիվ: Փորձագետների կարծիքով՝ այն կարող է արժենալ 150 միլիոն դոլար:
1939 թվականին Քլոն իր քրոջ հետ բացել է օգտագործված գրքերի խանութ, սակայն շուտով հասկացել, որ մարդկանց առավել հետաքրքրում են հայտնի մարդկանց լուսանկարները:
Քլոն սկսել է համագործակցել կինոստուդիաների հետ՝ գնելով նրանցից այն ամենը, ինչը պատրաստ էին վաճառել, կինոժապավեններ, սև-սպիտալ լուսանկարներ, հազվագյուտ լուսանկարներ: Նրա հավաքածուն ընդգրկում է Ֆրենկ Սինատրայի, Մարլոնա Բրանդոյի, ԳերիԿուպերի, Բեթ Դեվիսի և այլ հոլիվուդյան լեգենդների ավելի քան 3500 օրիգինալ պատկերներ:
Հավաքածուն կարելի է համարել Հոլիվուդի պատմության կարևորագույն արխիվներից մեկը:
Հավաքածուի վաճառքը հաջոդ տարի կկազմակերպի Guernsey’s ամերիկյան աճուրդի տունը՝ մի քանի փուլերով:










































