Ինչպես հաղորդում է Argumenti.ru կայքը, փետրվարի 16-ին երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել սպանություն: Սպանվածը ծնունդով հայաստանցի 23-ամյա ուսանող է, որը սովորում էր Մոսկվայի համալսարաններից մեկում:
Նրա մարմինը հայտնաբերվել է Ստարիյ Գայ փողոցի 6-րդ տան մոտ՝ բազմաթիվ վնասվածքներով, որոնք հասցվել են կտրող ծակող զենքով:
Սպանության գործով հարուցվել է քրեական գործ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:







































