Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի ու Ադրբեջանի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկելու են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հարցը: Բացի այդ՝ կողմերը քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:







































