Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլի կենտրոնում՝ Անվտանգության ծառայության շենքից 100 մետր հեռավորության վրա, ձերբակալվել են երկու կին ահաբեկիչներ: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10,00-ին:
Ստուգման ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է 2 ատրճանակ և 150 փամփուշտ: Նախնական տվյալներով՝ այդ կանայք հանդիսանում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամներ:









































