1news.az լրատվականը տեղեկացնում է, որ ադրբեջանցի Ուլվի Ախունդլուն նշանակվել է Մոլդովայում ԵԽ գրասենյակի ղեկավար:
Ախունդլուն դարձել է առաջին ադրբեջանցին, որը նման բարձր պաշտոնի է նշանակվել: Նախկինում նա եղել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մամուլի գծով խորհրդական, իսկ 2007-ից ղեկավարել է ԵԽ կոմունիկացիաների դեպարտամենտի մամուլի մոնիթորինգի բաժինը: