Եվրոպայում 2012թ. երկրորդ եռամսյակում ներդրումների ծավալը առևտրային անշարժ գույքում նվազում է` կազմելով 24 մլրդ եվրո, ինչը 3 տոկոսով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից (27 մլրդ եվրո):
Lenta.ru-ի փոխանցմամբ` այսպիսի արդյունքներ է գրանցել CBRE ընկերության հետազոտությունը:
Ընդ որում, ինչպես նկատում են վերլուծաբանները, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում ներդրումային շուկայում ակտիվությունը այս տարվա ապրիլ-հունիսին զգալիորեն աճել է` համեմատած 2012թ. 1-ին եռամսյակի ու 2011թ. 2-րդ եռամսյակի հետ:
Փորձագետները դա բացատրում են նրանով, որ ներդրողները տնտեսական անկայունության պայմաններում նախընտրում են ավելի իրացվելի շուկաները:
Համաձայն դիտարկման` Գերմանիայի, Սկանդինավյան երկրների, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի շուկաները ցույց են տվել ներդրումային ակտիվության նվազում:
Մասնավորապես, դա կապված է տվյալ շրջաններում որակյալ առաջարկի պակասի հետ: