Saturday, 06 06 2026
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հասարակական լսումներ`Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ

Սույն թվականի հուլիսի 30-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Էկո Աուդիտ» ՍՊԸ կողմից ներկայացված «Գեոթիմ» ՓԲԸ –ի ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:

Հասարակակական լսումներին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորությամբ նախարարության համապատասխան մասնագետներ, «Գեոթիմ» ՓԲԸ- ի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Գնդեվազի, Սարավանի գյուղապետարանի, ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանի, մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված փորձագետներ:

Քննարկման ընթացքում լսվեց նախագծի և նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների դիտողությունները, առաջարկություններն ու մտահոգությունները, ինչի արդյունքում որոշվեց` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության մշակման համար հաշվի առնել ներքո հիշյալ փորձաքննական պահանջները.

1.Սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը:

2.Հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել

– Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրի որակի մոնիտորինգ,

– շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ:

3. Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով:

4. Ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով:

5. Հաշվի առնելով նախատեսվող գործունեության կարևորությունը՝ կապված Սևանա լճի պահպանության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև տնտեսական վնասի հաշվարկների հետ և կարևորելով միջազգային առաջավոր փորձի օգտագործումը, առաջարկել «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության
մամուլի ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում