Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է գնել «Լիվերպուլ»-ի կենտրոնական ֆուտբոլիստ Դանիել Ագերի իրավունքները: Ֆուտբոլիստի տրանսֆերի գնման համար «Քաղաքաբնակներ»-ը կհատկացնեն 13 միլիոն ֆունտ:
«Լիվերպուլ»-ը հայտնել է, որ չի ցանկանում հրաժարվել Ագերի ծառայություններից, սակայն ֆուտբոլիստի խոսքով` ինքը դեմ չէ այլ թիմում հանդես գալուն: Նշենք, որ Ագերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:









































