РИА Новости-ի փոխանցմամբ՝ ռուսական ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են Վրաստանից ժամանած ենթադրյալ օրենքով գողին, ով հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Կամո Գորկովսկի»:
Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է. «Քանիցս դատապարտված վրացական ծագում ունեցող 51-ամյա Կամո Սաֆարյանը ազդեցություն է ունեցել կազմակերպված խմբերի վրա, որոնք զբաղվել են մոսկովյան շրջանում թմրանյութերի մատակարարմամբ ու իրագործմամբ:
Հանցագործ հեղինակության մոտ հայտնաբերվել ու առգրավվել է 23.8 գրամ հաշիշ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի ապօրինի ձեռք բերման, պահպանման, փոխադրման ու պատրաստման մեղադրանքով, ինչի համար նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում»:







































