Հալեպ քաղաքում իշխանական զինված հարձակումները ընդդիմադիր գրոհայինների վրա «Բաշար Ասադի ռեժիմի դագաղի հերթական մեխն են մխրճում»: Reuters-ի հաղորդմամբ` այս դիրքորոշմամբ է հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան:
Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ կատարած այցի շրջանակներում ելույթ ունենալով Թունիսում` Պանետան հերթական անգամ միջազգային հանրությանը կոչ է արել «ուժերը ներդնել արյունահեղությունը դադարեցնելու գործում»:
«Բաշար Ասադի ռեժիմի գործողությունները սեփական քաղաքացիների նկատմամբ հստակորեն ցույց են տալիս, որ այդ ռեժիմը պարտվում է, այն դատապարտված է և ամբողջությամբ զուրկ օրինականությունից: Հարցն այն չէ` կտապալվի՞ ռեժիմն արդյոք, այլ այն, թե երբ դա տեղի կունենա»,- նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:









































