Ղազախ ծանրորդուհի Զուլֆիա Չինշանլոն Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում համաշխարհային ռեկորդ սահմանեց` նվաճելով ոսկե մեդալ:
Չինշանլոն լավագույնը ճանաչվեց ծանրամարտի կանանց մրցապայքարի 53 կգ քաշային կարգում` 226 կգ երկամարտի արդյունքով` սահմանելով համաշխարհային ռեկորդ: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 95 կգ, իսկ հրում վարժությունում` ռեկորդային 131 կգ արդյունք:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Թայվանի ներկայացուցիչ Հսու Չուշինը (219 կգ, երկամարտ), իսկ բրոնզե մեդալը նվաճեց Կիրստինա Իվան` Մոլդովայից (219 կգ):