30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում Բրազիլիայի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ազգային ընտրանու նկատմամբ:
Պենտակամպեոնների կազմում գոլեր հեղինակեցին Ալեշանդրե Պատոն, Նեյմարն ու Օսկարը: Մինչ այդ մրցավեճի հաշիվը բացել էր Բելառուսի հավաքականի խաղացող Ռենանը: Այսպիսով`
Բրազիլիա – Բելառուս` 3:1
0:1 Ռենան (9’), 1:1 Պատո (15’), 2:1 Նեյմար (65’), 3:1 Օսկար (90’)







































