Պերուացի 17-ամյա Լուիս Կանելոսը, ով 9 տարեկանում պատահաբար կրակել էր իր սեռական օրգաններին, պատրաստվում է Մայամիում ենթարկվել վիրահատության` նոր առնանդամ ձեռք բերելու նպատակով:
Alaska Dispatch-ը հաղորդում է, որ դժբախտ պատահարի պատճառով Լուիսը գրեթե ամբողջությամբ կորցրել էր իր առնանդամը: Երիտասարդն ու բժիշկները հույս ունեն, որ Holtz Children’s Hospital-ում նրա վիրահատությունից հետո, նա ամբողջովին առողջ առնանդամ կունենա: Վիրահատությունը տեղի կունենա օգոստոսին: Լուիսն ասել է, որ ցանկանում է վերականգնել իր մարմինը :
Վիրահատությունն արժե 50000 դոլար, բայց այդ գումարը կվճարեն International Kids Fun Wonderfund և Ronald McDonald House բարեգործական ընկերությունները:









































