ՀՀ-ում Սիրիայի Գլխավոր հյուպատոս Մուհամմադ Հոսամը հրաժարական է տվել` հայտնելով որ լքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը և անցնում է ընդդիմության շարքերը:
Այսօր առավոտյան «Լիբանանի ձայն» ռադիոկայանը հաղորդել էր, որ Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արաբական հանրապետության Գլխավոր հյուպատոսը հրաժարվել է պաշտոնից:
«Առաջին լրատվական»-ը լուրը ճշտելու համար ողջ օրվա ընթացքում փորձում էր լուրի հաստատումը գտնել Երևանում Սիրիայի արաբական հանրապետության դեսպանատնից: Դեսպանատան հեռախոսազանգերն այդպես էլ ամբողջ օրը մնացին անպատասխան:
Վերջապես, րոպեներ առաջ Սիրիայի ընդդիմադիր ուժերից մեկի Twitter-ի պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամմադ Հոսամը հրաժարական է տվել` հայտնելով որ լքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը և անցնում է ընդդիմության շարքերը:
Հիշեցնենք, ավելի վաղ ընդդիմության կողմն էին անցել Բաղդադում, Կիպրոսում և ԱՄԷ-ում Սիրիայի դեսպանները: