Աթենքից 20 կմ հեռու գտնվող պողպատաձուլական գործարանի աշխատողները շաբաթ դադարեցրել են Հունաստանի պատմության մեջ ռեկորդային տևողությամբ` իննամսյա գործադուլը, որն ուղեկցվում էր ոստիկանության հետ բախումներով, հայտնել է Աթենքի լրատվական գործակալությունը:
Գործադուլավորներն առայժմ չեն հասել իրենց գլխավոր պահանջի կատարմանը` չեղյալ հայտարարել 40 աշխատակիցներին հեռացնելու որոշումը, բայց Աշխատանքի նախարարությունը խոստացել է վերանայել այդ հնարավորությունը:
Հուլիսի 20-ին գործադուլավորների դիմադրությունը հանգեցրել էր հատուկ նշանակության ջոկատի կողմից մահակների և արցունքաբեր գազի կիրառման:









































