Այսօր, ժամը 10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում հրդեհ է բռնկվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:
Ըստ նախնական տեղեկության, կրակը բռնկվել է վանքի այն հատվածում, որտեղ կուտակված փայտեր էին: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ու մարել կես ժամ անց:









































