Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ այսօր` Օլիմպիական խաղերի երկրորդ օրը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հնարավոր է հորդառատ անձրև և կարկուտ:
Նախատեսվում է, որ օրը արևոտ կսկսվի, բայց մինչև երեկո եղանակը կտրուկ կփոխվի:
Օդերևութաբանները հուսադրում են երկրպագուներին և մասնակիցներին` ասելով, որ երկուշաբթի եղանակը կբարելավվի, և այլևս անձրև չի լինի:
Այս տարվա ապրիլին և հունիսին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան ռեկորդային թվով տեղումներ: Հուլիսի սկիզբը ևս անձրևոտ է եղել, սակայն ամսվա կեսերից բրիտանական մայրաքաղաքում շոգ և չոր եղանակ է:









































