Վայէջք կատարելիս Ժիուս-դի-Ֆորա քաղաքի օդանավակայանի մոտակայքում երկշարժիչային Beechcraft King Air ինքնաթիռը ընկել է և այրվել: Օդանավում գտնվող բոլոր 8 մարդիկ զոհվել են:
Տեղեկացնենք, որ անցյալ տարի ավիաշոուի ժամանակ ընկել էր նաև սպորտային մի ինքնաթիռ: Դեպքը տեղի էր ունեցել Կուրիտիբա քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ մեկշարժիչային Beech Aircraft V35 ինքնաթիռը օդային հանգույցերի իրականացման ժամանակ կորցրել էր կառավարումը և, չհասցնելով բարձրություն հավաքել, ընկել էր ֆերմաներից մեկի տարածքում: Օդանավում եղել էր 4 մարդ, բոլորն էլ մահացել էին: Ինքնթիռի ընկած տարածքում ոչ ոք չէր տուժել:
Այժմ ճշտվում են ավիավթարի պատճառները:








































