Լեհաստանի լեռներում կայծակի հարվածից զոհված 4 տուրիստների դիակները հայտնաբերվել են ուրբաթ օրը լեհ-սլովակյան սահմանին, այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները:
Կայծակից մահացել են ամուսինները, նրանց դուստրը և դստեր ընկերը:
Նրանց վերջին անգամ տեսել են չորեքշաբթի օրը, երբ փորձում էին պաշտպանվել ուժեղ փոթորկից:







































