Իրանի առողջապահական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել Մյանմար ուղարկել բժիշկների վթարային բրիգադներ, բժիշկների, բուժքույրերի և փրկարարների` մահմեդականներին օգնություն ցուցաբերելու համար:
Այս մասին հաղորդել է կազմակերպության ղեկավար Մոհամեդ Ռեիսզադեն: Նրա խոսքով` Իրանի իշխանությունները պետք է աջակցություն ցուցաբերեն ցեղասպանության ենթարկվող ժողովրդին: Այս մասին հաղորդում է FarsNews-ը:
«Իմ ղեկավարած կազմակերպությունը արդեն բժշկական բրիգադներ է ուղարկել Սոմալի, Լիբանան, Քենիա և Իրաք»,- հայտարարել է Մոհամեդ Ռեիսզադեն:
Հիշեցնենք, որ Մյանմարում մահմեդականները պարբերաբար բռնության են ենթարկվում իշխանությունների և զինվորականների կողմից:










































