Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդվեդևը Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացումը որակել է որպես հսկայածավալ, վիթխարի երևույթ` նշելով, սակայն, որ Սոչիում 2014-ին սպասվելիք Օլիմպիական խաղերի բացումը պետք է ավելի կարճ լինի:
Լոնդոնյան Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տևել է ավելի քան 3 ժամ:
«Մենք համագործակցում ենք, մենք եկել ենք, տեսել և քննարկել գործընկերների հետ: Այստեղ կան մարդիկ, ովքեր ոգևորում են Օլիմպիադայի մասնակիցներին, այստեղ է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը, այստեղ են նաև կառավարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են Սոչիի Օլիմպիադիայի համար»,- նշել է Մեդվեդևը: Նա ավելացրել է, որ սա զուտ գաղափարների քարոզարշավ չէ միայն, այլ նաև մտքերի փոխանակման հնարավորություն և համագործակցություն ընկերների հետ: «Ես կարծում եմ, որ սա մեզ համար շատ ու շատ օգտակար կլնի»,- նշել է Մեդվեդևը:
Ադրադառնալով 30-րդ Օլիմպիական խաղերի բացմանը` նա ավելացրել է, որ «դա խոշորագույն և լուրջ ֆինանսներ ներդրած միջոցառում էր, բայց զուտ բրիտանական շոու էր, որը բրիտանական մթնոլորտ էր ստեղծում»: Նրա կարծիքով` բացման արարողության թեման, բացի սպորտից, օլիմպիականությունից, պատմական թեմաներից, նպատակ ուներ նաև լավագույնս ներկայացնելու բրիտանական երաժշտությունը: Ըստ ռուսական պատվիրակության ղեկավար` բազմաթիվ ռուսաստանցիների դուր է եկել բացման արարողությունը:
«Հիշարժան էին մի շարք թեմաներ, այդ թվում` Աթկինսոնի հայտնվելը: Չէի կարծում, որ կարող եմ ծիծաղել այս արարողության ժամանակ»,- հայտարարել է Մեդվեդևը: «Ամենակարևորը Օլիմպիական կրակը վառելու արարողությունն էր, որը մշտապես պահվում է գաղտնի: Կարծում եմ` այս այնգամ ևս մենք հիասթափված չենք, այն յուրօրինակ էր»,- ավելացրել է Մեդվեդևը:
Մեդվեդևը կարևորել է նաև մարզիկների մասնակցությունը այդ գործընթացին և նշել է Սթիվենա Ռեյդգրեվայի անունը` հիշեցնելով, որ այդ մարզուհին եղել է Ռուսաստանում, և իրենք միասին բացել են թիավարների ակումբը: «Ամեն ինչ հետաքրքիր էր և խորհրդավոր: Շնորհավորում են Ձեզ»,-ասել է նա:










































