Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսը հայտարարել է, որ հրաժարվում է շփվել իր երեք դուստրերի` Ռումերի, Սկաուտի և Տալուլայի հետ, որոնք ծնվել են դերասանուհի Դեմի Մուրի հետ ամուսնությունից, և նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
MIGnews.com-ի տեղեկացմամբ` պատճառն այն է, որ աղջիկները ընդհանրապես չեն ցանկանում շփվել իրենց մայրիկի հետ, որը դերասան Էշթոն Քաթչերի հետ ամուսնալուծությունից հետո խորը դեպրեսիայի մեջ է ընկել:
«Բրյուսը շատ է հիասթափվել դուստրերից: Նա չի կարողանում հասկանալ, թե նրանք ե՞րբ հասցրին այդքան ամբարտավան դառնալ և թե ինչո՞ւ են իրենց այդքան տգեղ դրսևորում իրենց շատ սիրող մոր հանդեպ»,- ասել է Բրյուսի շրջապատի աղբյուրը:
Չնայած այն բանին, որ Ուիլիսն այլ կնոջ հետ է ապրում և վերջերս է կրկին հայր դարձել, նա շարունակում է օգնել կնոջն ու առաջին ամուսնությունից ծնված աղջիկներին:











































