Tuesday, 16 06 2026
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26

Հեռավոր ցանկալի սցենարը. Քոչարյանը նախագահ կդառնա «Բարգավաճ Հայաստանի» աջակցությամբ

Նախորդ ուրբաթ իր հեռուստահայտնությամբ Ռոբերտ Քոչարյանը ուրվագծեց ներքաղաքական զարգացումների՝ իր համար ցանկալի սցենարը: Նման քայլի նպատակը, սակայն, ամենևին էլ հանրության հետ սեփական մտքերը կիսելը չէր: Քոչարյանը ուղղակի փորձեց ևս մեկ քայլ անել՝ մարդկանց մեջ իշխանության վերարտադրության կանխորոշվածության զգացումը խորացնելու համար: Նրա նպատակն այն էր, որ բոլոր մարդիկ, ովքեր ուզում են, որ այդ վերարտադրությունը տեղի չունենա, համակերպվեն այն մտքի հետ, որ դա կասեցնելն անհնար է: Քոչարյանի գլխավոր ասելիքը հետևյալն էր. «Հույս չունենաք, թե կազատվեք ինձնից»: Եվ դա ասելու օրն էլ պատահական չէր ընտրված. Պետոյի ժուռնալը Սերժ Սարգսյանին արդեն իսկ դրել էր ամենահեռանկարային գործիչների շարքում, բայց և կանխատեսել էր, որ հենց նա է դառնալու ՀՀ հաջորդ նախագահ:

Իհարկե, այստեղ միայն առաջին հայացքից հակասություն կա: Հակասական թվացող այս մտքի իրական իմաստը հետևյալն է, ամենահեռանկարային գործիչը նախագահ կդառնա միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանի ու «Բարգավաճ Հայաստանի» աջակցության շնորհիվ և, ընդ որում, նախագահի պաշտոնում էլ հեռանկար չի ունենա, եթե չվայելի վերը նշված երկու սուբյեկտների աջակցությունը: Ահա սա էր վերջին օրերի ներիշխանական ինտրիգի բուն իմաստը, և Ռոբերտ Քոչարյանը հստակ ակնարկեց, որ չի պատրաստվում մեկ ուրիշի հանձնել իշխանության ղեկը և եթե հիմա դա անում է նախագահի պաշտոնում, 2008-ին երկիրը կղեկավարի որպես վարչապետ: Եվ հենց սա նկատի ուներ նա՝ ասելով, որ չի պատրաստվում դառնալ հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն:

Եվ այսպես, ինչպիսի՞ սցենար է ուզում իրագործել Ռոբերտ Քոչարյանը: Խոսքը շատ պարզ և նախկինում մի քանի անգամ կանխատեսված սցենարի մասին է, խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ: Բայց որպեսզի այս պաշտոնում նա շատ չուժեղանա, անհրաժեշտ է, որ ենթադրվող կոալիցիայում «Բարգավաճ Հայաստանը» հնարավորինս մեծ տեղ ունենա, իսկ Դաշնակցությունն էլ անհրաժեշտ է՝ դեպի ընդդիմություն գնալու մշտական սպառնալիքով Սերժ Սարգսյանի վրա ազդելու համար: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, այս հարցը կորոշվի միայն ընտրություններից հետո, ակնհայտ է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր համար ցանկալի է համարում այդ պաշտոնը, բայց կարծում ենք, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ին առաջին հարվածը հենց այսպես կհասցնեն՝ մեկ ուրիշ ավելի ուտվող դեմքի այդ պաշտոնում դնելով:

Չի բացառվում, որ դա լինի նույն ինքը՝ Տիգրան Թորոսյանը, չնայած ավելի է հավանական է, որ ՀՀԿ-ի քթին տան նույն սցենարով, ինչ 2003 թվականին, ասենք, օրինակ՝ Արթուր Բաղդասարյանին ԱԺ նախագահ կարգելով: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու Քոչարյանի մղմանը, այս քայլով նա ոչ թե գործող ՊՆախարարի հարցերն է լուծւմ, այլ ինքն իր: Քոչարյանին անհրաժեշտ է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը թափուր մնա: Իսկ դա առավել բնական կստացվի, եթե վարչապետը դառնա նախագահ: Այս պայմաններում վարչապետի պաշտոնում Քոչարյանի նշանակվելը պարզից էլ պարզ գործողություն է, և Քոչարյանը, կառավարության գալով, իր հետ այնտեղ կբերի նաև նախագահի լիազորությունների մի հսկա չափաբաժին, մի բան, որ նախատեսված է իր Սահմանադրությամբ:

Եվ եթե նա կարողանա նաև ԱԺ-ում ունենալ իր ուզած բաշխումը, կստացվի, որ Սերժ Սարգսյանը անգամ նախագահի պաշտոնում մնալու է երկրորդի կարգավիճակով: Քոչարյանը, իհարկե, դեռ չի որոշել, թե ինչ է անելու հետագայում: Եթե նրան դուր գա վարչապետի պոստից երկիր ղեկավարելը, թերևս ցանկանա հավերժ մնալ այդ պաշտոնին՝ իրար հետևից նախագահներ փոխելով: Եթե ոչ, չի բացառվում, որ Սերժին կամ մեկ ուրիշին բերի իր տեղը ու ինքն էլ վերադառնա նախագահի նստավայր:

Հ.Գ. Հատուկ ուզում ենք շեշտել, որ այս հրապարակումը Քոչարյանի մտքերի ընթացքը վերծանելու փորձ է, և ամնեևին չի նշանակում, թե նա կկարողանա իրագործել այն, ինչ մտածում է: Իհարկե, այս սցենարի որոշակացումը ավելի է սրելու ներիշխանական հարաբերությունները, ՀՀԿ-ԲՀԿ լարումը, և այստեղ մենք կարող ենք անկանխատեսելի զարգացումների հանդիպել: Բացի այս, ավելի հստակ է դառնում այս սցենարի հակասցենարը, և խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ քաղաքացիները կամք կունենա՞ն հրապարակ դուրս գալ: Ամեն դեպքում ակնհայտ է, որ զուտ ընտրական պրոցեսով որևէ հարց լուծել հնարավոր չի լինի, քանի որ 2005 թվականի նոյեմբերի 25-ի օրինակով մայիս 12-ի առավոտյան, այսինքն՝ քվեարկության մեկնարկից առաջ, ընտրությունների բոլոր ամփոփիչ արձանագրությունները պատրաստ են լինելու: Այդ արձանագրությունները «փոզմիշ» անելու համար անհրաժեշտ կլինի, որ մարդիկ ոչ միայն չգնան ընտրական տեղամասեր, այլև տնից դուրս գան և հավաքվեն Ազատության հրապարակում: Բայց սա արդեն բոլորովին այլ թեմա է:

«Հայկական ժամանակ», 2006թ, դեկտեմբերի 19

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում