Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը սպառնում է Սիրիայի ինքնիշխանությանը և խախտում ՄԱԿ-ի ԱԽ-ի լիազորությունները` ուղղված խաղաղության հաստատմանը: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
ԵՄ-ն հուլիսի 23-ին որոշում էր կայացրել Սիրիայի դեմ կիրառել պատժամիջոցների 17-րդ փաթեթը:
«Դիտարկում ենք դրանց իրականացումը որպես գործողություն, որը խախտում է պետության ինքնիշխանությունը, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի լիազորությունները խաղաղության և անվտանգության աջակցության գործում»,- ասվում է ԱԳՆ կայքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ:









































