Երևանի կենտրոնում գտնվող կառավարական 3-րդ շենքի դիմացի պուրակն անմիխիթար վիճակում է: Այսօր, ինչպես նաև մի քանի տարի առաջ, փլատակ, չգործող շատրվանները, ջրավազանը անօթևանների կացարանն են դարձել: Պլաստիկե շշեր, տարաներ, ջարդված սալիկներ, աղբով լիքը պոլիէթիլենային տոպրակներ, կույտերով արևածաղկի սերմեր… Այս ամենը` Երևանի կենտրոնում:
Այս ամենը տեսնելով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել Երևանի կենտրոնում` կառավարության շենքի հարևանությամբ գտնվող պուրակի ուղղությամբ: Տարոն Մարգարյանը գիտի՞ Երևանի կենտրոնի տեղը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանից «Առաջին լրատվական»-ին բազմիցս վստահեցրել են, որ քաղաքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները, և Երևանի կենտրոնական հատվածներում, բանուկ հատվածներում աղբահանությունն իրականացվում է օրական երեք անգամ:








































