Լեոնել Մեսսին վնասվածքի պատճառով երեքշաբթի օրը չխաղաց «Համբուրգ»-ի դեմ խաղում, որում արգենտինացու թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ: Լեոն վնասվածքից հետո սկսեց մարզվել անհատապես: Արգենտինացին հինգշաբթի օրը վերադարձել էր մարզումներին: Եվ հիմա, կարծես թե, ամեն ինչ նորմալ է. Մեսսին ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ «Ռաջա Աթլետիկ»-ի դեմ կայանալիք խաղին մասնակցելու:
Ինչ վերաբերում է Պույոլին ու Վիլյային, նրանց մասին դեռևս ստույգ տեղեկություն չկա: Հայտնի չէ՝ նրանք երբ կկարողանան օգնել «Բարսելոնա»-ին:









































