Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ հուլիսի 30-ին Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Լորան Ֆաբիուսը Փարիզում քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Դրանում նաև նշված է, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացը տարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որում Ֆրանսիայի հետ մեկտեղ համանախագահում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Մամեդյարովի և Ֆաբիուսի հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև երկու երկրների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:








































