ՄԱԿ-ի 193 անդամ-երկրների առաջնորդների 2/3-ը գրանցված է Twitter-ում, բայց նրանցից միայն 30-ն են անձնական հաղորդագրություններ ուղարկում:
Դրա հետ մեկտեղ` նրանցից տասնյակները չեն իրականացնում միկրոբլոգների բաժանորդագրություն:
Սոցիալական ցանցում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում է ԱՄՆ նախագահը` հավանաբար այն պատճառով, որ Twitter-ը ստեղծվել է ԱՄՆ-ում:
Օբաման 17,6 մլն բաժանորդագրություն ունի, բայց ինքն անձամբ շատ քիչ է գրում: Օբաման փոխադարձ բաժանորդագրություն ունի Նորվեգիայի վարչապետ Յանիս Ստոլտենբերգի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Համաշխարհային առաջնորդների բոլոր «թուիթներից» ամենաշատ հղում կատարել են մայիսի 9-ին Բարաք Օբամայի հաղորդագրությանը` «Միասեռական զույգերը պետք է ամուսնանալու հնարավորություն ունենան»:











































