Զենք-զինամթերքի, այդ թվում նաև` շարժական հակահրթիռային կայանների գողություն Սիրիայում տեղի չի ունենում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` ռազմաքաղաքական հարցերով օգնական Էնդրյու Շապիրոն:
Նա նշել է, որ ամերիկյան իշխանությունները որոշ հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ սիրիական բազաները հարձակման են ենթարկվել ապստամբների կողմից: Դիվանագետը հայտնել է, որ իրենք չունեն տեղեկություն այն մասին, որ ահաբեկիչների ձեռքն են անցել շարժական հակահրթիռային կայաններ:
Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դաս է քաղել Լիբիայի դեպքերի զարգացումից, երբ ամերիկյան ուժերը Քադաֆիի իշխանության տապալումից հետո պայքար էին մղում հակահրթիռային կայանները վերադարձնելու և հսկողության տակ առնելու համար: Նա նշել է, որ դեռևս Լիբիայում են գտնվում ամերիկյան բազմաթիվ հետախուզական խմբեր, որոնց նպատակն է գտնել և հայտնաբերել հակահրթիռային կայանները, որոնք գտնվում են ապստամբների ձեռքին:











































