Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա լինելու համար Մեծ Բրիտանիա ժամանած մոտ 100 երկրների ղեկավարների է ընդունել Եղիսաբեթ 2-րդ թագուհին լոնդոնյան իր նստավայրում: Գահակալական սրահում նա դիմելով տարբեր երկրների նախագահների, վարչապետների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների, որոնց թվում էին նաև ԱՄՆ առաջին տիկինը` Միշել Օբաման, ՌԴ վարչպետ` Դիմիտրի Մեդվեդևը, Օլիմպիական Միջազգային կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն և ուրշներ՝ մաղթել է հաջող, հաճելի և հիշարժան Խաղեր:
Ներկաներին նա հիշեցրել է, որ դեռևս 1908 թ. իր նախապապը`Էդուարդ 7-րդը բացել է Օլիմպիական խաղերը Ուայթ-Սիթի թաղամասում, 1948-ին իր հայրը` Գեորգի 6-րդն է բացել խաղերը ՈՒեմբլի մարզադաշտում, և այժմ իրեն է պատիվ հասել Սթարթֆորդ մարզադաշոտում հայտարարել Օլիմպիական խաղերի բացման մասին:
Եղիսաբեթ 2-ը առիթը բաց չի թողել շեշտելու, որ բազմաթիվ Օլիմպիական խաղեր սկիզբ են առել հենց Բրիտանիայից: Ելույթից հետո Մեծ բրիտանիայի թագուհին զրուցել է բազմաթիվ հյուրերի հետ:







































