Ամերիկյան CNN հեռուստաալիքի նախագահ Ջիմ Ուոլթոնը դեկտեմբերի 31-ին կլքի իր պաշտոնը:
«CNN-ին նոր մտածողություն է անհրաժեշտ: Այն իր հետ կբերի նոր ղեկավարը, ով նոր հեռանկար, նոր փորձ և նոր ծրագրեր կբերի»,- նշվում է Ուոլթոնի հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերվում է հեռուստաալիքի կայքոմ:
Ուոլթոնը CNN-ը ղեկավարում է 2003 թվականից: Հեռուստաալիքի ղեկավարությունն արդեն նոր փոխարինող է փնտրում:
Նշենք, որ CNN-ը վերջին շրջանում զգալիոերեն կորցրել է իր հեղինակությունը, ինչը թույլ է տվել նրա մրցակիցներին` Fox News և MSNBC հեռուսատաալիքներին ամրապնդել իրենց դիրքերը մեդիա շուկայում:












































