Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Գյումրի քաղաքի բնակչուհի, 1991 թվականին ծնված Անահիտ Սերոբյանը դիմել էր ոստիկանություն` հայտնելով, որ սկեսրայրը` 1961 թվականին ծնված Շիրակի Մադոյանը, քաշքշել է իրեն և փորձել իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Նշվել էր, որ Մադոյանների ընտանիքը ժամանակավորապես բնակվում էր Ախուրյան գյուղում:
Սակայն քիչ առաջ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց համայնքում այդ անուն-ազգանունով մարդիկ չեն բնակվում: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց այն մասին, որ հիշյալ ընտանիքը բնակվում է Շիրակի մարզի Ազատան համայնքում, և որ դեպքը տեղի է ունեցել հենց այդ գյուղում: Սակայն Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը մեզ փոխանցեց, որ իրենց գյուղում ևս այդ անուն-ազգանունով մարդիկ չեն բնակվում:
Փայլակ Ֆահրադյան` Շիրակի մարզային թղթակից





































