ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելին ռազմական օգնության տեսքով հավելյալ 70 միլիոն դոլլար տրամադրելու օրինագիծ է ստորագրում:
Օբամայի այս ժեստը նպատակ ունի հետին պլան մղել Ռոմնի այցը:
Ամերիկյան օգնության ակտիվացման մասին առաջին անգամ հայտարարվել է 2012 թվականի մայիսին: Հատկացվող միջոցները կուղղվեն հակահրթիռային պաշտպանության համակարգի արտադրության զարգացմանը:
Իսրայելի հետ համագործակցությունն ամրապնդելուն ուղղված այս քայլը ԱՄՆ գործող ադմինիստրացիան անում է ի հեճուկս հանրապետական Միթ Ռոմնիի, ով Վաշինգտոնին մեղադրում էր Մերձավոր Արևելքում թիվ 1 գործընկերոջ հետ կապերը խզելու մեջ:
Ռոմնիի օգնականները հույս ունեն, որ նրա այցը Իսրայել պետք է արձագանք գտնի ԱՄՆ հրեական համայնքի ընտրողների շարքերում:







































