Իսպանիան խոստովանել է, որ երկրին կարող է անհրաժեշտ լինել Արժույթի միջազգային հիմնադրամի` 300 մլրդ եվրո օգնությունը (366 մլրդ դոլար), հայտնել է եվրոգոտու ներկայացուցիչը:
Էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գուինդոսն այս հարցը քննարկել է իր գերմանացի գործընկեր Վոլֆգանգ Շոյբլիրի հետ, ավելացրել է նույն աղբյուրը:
Օգնության հարցը չի քննարկվի մինչև Եվրոպական կայունության մեխանիզմի գործելը:
«Դե Գուինդոսը խոսում էր 300 մլրդ եվրո օգնության մասին, բայց Գերմանիային անհապաղ օգնության գաղափարը դուր չեկավ: Ոչինչ չի փոխվի, քանի դեռ Եվրոպական կայունության մեխանիզմը չի գործում»,- ավելացրել է եվրոգոտու ներկայացուցիչը:
Իսպանիան բազմիցս նշել է, որ անհրաժեշտ չէ հետևել Պորտուգալիայի, Իռլանդիայի և Հունաստանի օրինակին և միջազգային օգնություն փնտրել:











































