Լեհաստանի ԱԳՆ ուրբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում փակել է իր դեսպանատունը և դիվանագիտական առաքելության աշխատակիցների տարհանման որոշում է ընդունել`երկրում հակամարտության սրման պատճառով, հաղորդում է Associated Press
գործակալությունը՝ հղում անելով ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկուն:
Լեհաստանի ԱԳ ղեկավարն իր որոշումը բացատրել է դեսպանատան աշխատակիցների անվտանգության համար մտահոգությաբ: Նա նաև հայտարարել է, որ դեսպանատունը կվերսկսի իր աշխատանքը, երբ Սիրիայում իրադրությունը կարգավորվի:
Ինչպես նշում է գործակալությունը, Լեհաստանի դեսպանատունը Սիրիայում ներկայացնում է ԱՄՆ շահերը:









































