Ռուսաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը անգլիական մամուլին տված հարցազրույցում վերհիշել է այն պայմանները, որոնց բացակայության դեպքում չէր ստանա իր ներկայիս աշխատանքը:
«Եթե ես շարունակեի գլխավորել Անգլիայի ազգային ընտրանին «Եվրո-2012»-ի ժամանակ, ապա թիմն ավելի լավ հանդես կգար: Մենք լավ հաղթահարեցինք որակավորման փուլը: Իմ հեռանալու միակ պատճառը Ջոն Թերիի հետ տեղի ունեցած միջադեպն էր: Անգլիայի ֆեդերացիայի հետ կնքած պայմանագրի մեջ նշվում էր, որ ավագի վերաբերյալ որոշումներ կայացնում է միայն մարզիչը: Դա վավերացված փաստաթուղթ էր»,- նշել է Կապելոն:









































