РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջելու է փոխհատուցել իր տարածքների «օկուպացման» պատճառած վնասը, որը պաշտոնական Բաքուն գնահատում է 100 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը.
«Ադրբեջանը որևէ զիջում չի անի Հայաստանին՝ պատճառած վնասի փոխհատուցման հարցում: Եթե 10 տարի առաջ այդ վնասը գնահատվում էր 60-70 միլիարդ դոլար, ապա այսօրվա դրությամբ այն կազմում է ավելի քան 100 միլիարդ դոլար: Այսօր Ադրբեջանի նպատակն այն է, որ Հայաստանի պատճառած վնասի գնահատականը տան միջազգային կառույցները»:












































