Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դաֆինա Գերչևային

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային:

Կարևորելով համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա երևանյան գրասենյակի հետ` Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ համագործակցության հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՄԱԿ-ի աջակցությունը, որն ընդգրկել է հասարակության բոլոր շերտերն ու ոլորտները: Նա կարևորեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությունը ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարության և դրա` 2009-2012թթ. գործողությունների ծրագրի մշակման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության համար` Դաֆինա Գերչևան նշեց, որ իրենց աշխատանքի հաջողությունը պայմանավորված է իրենց նկատմամբ վստահությամբ, ինչն ազդանշան է նոր նախաձեռնություններով հանդես գալու համար: Հայաստանի հետ համագործակցությունը գերազանց և բացառիկ գնահատելով` նա կարևոր համարեց համատեղ աշխատանքը խորհրդարանի հետ, որովհետև նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան իրավական դաշտ:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ` նշելով, որ դրա համար մեծ ռեսուրս կա: Կարևորվեց համագործակցությունը օրենքների նախագծերի շուրջ, ինչպես նաև ՄԱԿ-ի փորձագետների մասնակցությունը դրանց մշակմանը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են իր նախաձեռնած Երիտասարդական խորհրդարանի ստեղծման աշխատանքները: Գաղափարը գերազանց գնահատելով` ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան պատրաստակամություն հայտնեց աջակցել դրա իրագործմանը:

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների հետ համագործակցությունն այսուհետ ևս կխորանա` հիմնվելով ձևավորված լավ ավանդույթների ու փորձի վրա:

Դաֆինա Գերչևան շնորհակալություն հայտնեց անկեղծ և հետաքրքիր զրույցի համար` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական և երկարատև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում