Ինչպես հաղորդում է Il Corriere dello Sport-ը, իտալական ակումբի աջեզրային պաշտպան Մայկոնը, հնարավոր է, մեկ տարի էլ անցկացնի իտալական ակումբի մարզաշապիկով: Նշենք, որ վերջերս հաճախ է տեղեկատվություն տարածվում այն մասին, որ Մայկոնի՝ «Ինտեր»-ից հեռանալը անխուսափելի է:
Ֆուտբոլիստը շատ է հետաքրքրված «Ռեալ»-ով, սակայն, ըստ վերոնշյալ թերթի, այդ գործարքը չի կարող իրականանալ: Այս դեպքում բրազիլացի ֆուտբոլիստը ստիպված է մնալ իտալական ակումբում, սակայն նրա աշխատավարձը զգալիորեն կնվազի: Վերջին մրցաշրջանում խաղալով «Ինտեր»-ի կազմում՝ Մայկոնն ընդհանուր առմամբ անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:







































