Tmw-ն տեղեկացնում է, որ «Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Իգնասիո Աբատեն հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։ 25-ամյա խաղացողը փարիզյան ակումբում կարող է հայտնվել Զլատան Իբրահիմովիչի խորհրդով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊՍԺ-ն պատրաստ է խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 25 մլն եվրո։ Մոտ ժամանակներս ՊՍժ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն ու «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին կհանդիպեն ու կքննարկեն հնարավոր գործարքի մանրամասները։







































