Մադրիդի «Ռեալ»-ի՝ հասարակության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն կարծում է, որ ակումբն արժանապատիվ կերպով է Իսպանիան ներկայացնում ամբողջ աշխարհում:
««Ռեալ»-ն Իսպանիայի դեսպանն է աշխարհում։ Մեզ համար դա մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Մեր ֆուտբոլի և բասկետբոլի ակումբների, ինչպես նաև խաղացողների անհատական նվաճումները միջազգային մրցասպարեզում խոսում են իսպանական սպորտի զարգացման ու աշխարհում առաջատար դիրքերի մասին»,- AS-ի փոխանցմամբ` ասել է Բուտրագենյոն ։





































