Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը խոսել է օգոստոսի 8-ին «Դոնբաս Արենա» մարզադաշտում Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ կայանալիք ընկերական խաղի մասին։ Հենրիկի խոսքով այդ խաղը «հանքափորներ»-ին կօգնի նախապատրաստվելու Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկությանը։ Կիսապաշտպանը խոսել է նաև Կիևի «Դինամո»-ի ձեռքբերումների մասին.
«Ոչ մի ենթատեքստ մի փնտրեք։ Այդ խաղը չի տարբերվի ստուգողական մյուս խաղերից և կօգնի նախապատրաստվել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներին։
«Շախտյոր» – «Սպարտակ» մրցավեճերը մեծ իրարանցում են առաջացրել սովետական ժամանակաշրջանում, սակայն այժմ թիմերը հանդես են գալիս տարբեր առաջնություններում։
Ինձ չեն հետաքրքրում «Դինամո»-ի ձեռքբերումները։ Ես մտածում եմ միայն իմ թիմի մասին»- հայտարարել է Մխիթարյանը։






































