Saturday, 20 06 2026
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին

ԿԳՆ օրակարգում` սիրիահայերի կրթական կարիքները

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները:

«Առկա իրավիճակում մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման գործընթացում պարբերաբար տարբեր հարցեր են ծագում, և պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները և լծակները` կրթության տարբեր աստիճաններում վերջիններիս համապատասխան կրթական ծառայություններ առաջարկելու համար:

Հասարակությունը ևս պետական մարմիններից ակնկալում է հատուկ պայմաններ և մոտեցումներ, մասնավորապես, գործընթացն անհարկի չբյուրոկրատացնելու և մեր հայրենակիցների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու, ինչպես նաև սիրիահայերին մեր հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից: Պետք է անել հնարավորը` դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար բարենպաստ պայմաններ և միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար»,-ներկայացնելով առկա խնդիրները` նշել է նախարարը:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն` նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ: Նախարարը նշել է, որ հիմնական դպրոցներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ որոշակի խնդիրներ իրենց լուծումն են գտել` համապատասխան դպրոցների ընտրության, արագացված կուրսերի կազմակերպման, ինչպես նաև անհատական մոտեցման համատեքստում:

Նախարարը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է նշված գործընթացն իրականացնել նաև ավագ դպրոցներում` մայրաքաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացնել երեք ավագ դպրոց և հրապարակել դրանց ցանկը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն, թե կոնկրետ որ դպրոցներում են ստեղծվել իրենց երեխաների համար համապատասխան պայմաններ: Անդրադառնալով ուսուցման եղանակներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է կազմակերպել արևելահայերենի արագացված դասընթացներ կամ կրթական ծրագիրն իրականացնել արևմտահայերենով, որի մասնագիտական ներուժը, ըստ նախարարի, այսօր Հայաստանում դեռևս չկա:

«Ուսուցման երկրորդ տարբերակը չբացառելով` շեշտադրումն անհրաժեշտ է դնել նախևառաջ Սիրիայից ժամանած ուսուցիչների վրա, որոնց համապատասխան ժամավճարով պետք է փորձել նշված դպրոցներում ընդունել աշխատանքի, ինչպես նաև գործընթացում ներգրավել համապատասխան որակավորում ունեցող արևմտահայերենի մասնագետների»,-ընդգծել է նախարար:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներին` նախարարը նշել է, որ պետք է օբյեկտիվ, բայց հնարավորինս պարզեցված անցկացնել սիրիահայ դիմորդների այս տարվա ընդունելությունը. բացի այդ, առաջարկով դիմել բուհերին` նախապատրաստական բաժիններում ընդգրկված սիրիահայ ուսանողների վարձավճարը այս տարի հաշվարկել 50 տոկոս նվազեցված սակագներով: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել արդեն ընդունված ուսանողների ծնողները, որոնք ստեղծված իրավիճակում ի վիճակի չեն մուծել իրենց երեխաների ուսման վարձը` խնդրելով այն սահմանել ոչ թե որպես օտարերկրացիների, այլ տեղացի ուսանողների վարձավճարի չափով:
Նախարարը համապատասխան վարչությանը հանձնարարել է ճշգրտել ՀՀ բուհերում սովորող սիրիահայ ուսանողների քանակի, բուհերի բաշխվածխության, վարձավճարների չափի հետ կապված մի շարք հարցեր` փորձելով որոնել համապատասխան ուղիներ` այս տարվա համար հարցին դրական լուծում տալու համար:

Արմեն Աշոտյանը հրահանգել է նաև հնարավորության սահմաններում ուսանողական հանրակացարաններում առաջնահերթության կարգով համապատասխան սենյակներ ապահովել սիրիահայ ուսանողների համար:
Խորհրդակցության ընթացքում ներկաներն անդրադարձել են ստեղծված իրավիճակում դիպլոմների փոխճանաչման և վավերականության հետ կապված հարցերում հնարավորինս արագ արձագանքելու և իրավական նոր մեխանիզմներ և տարբերակներ մշակելու խնդիրներին:
Խորհրդակցության ավարտին մասնակիցները քննարկել են նաև ծրագրային համադրության և դասագրքերով ապահովվածության խնդիրներ, ինչպես նաև որոշել համապատասխան առաջարկով դիմել համահայկական կառույցներին` օժանդակելու սիրիահայերի կրթական կարիքների բավարարման խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում