Ամերիկյան Starbucks կորպորացիան` աշխարհում սուրճի խանութների խոշորագույն ցանցը, 2012-ի երկրորդ եռամսյակում մաքուր շահույթը ավելացրել է 19%-ով՝ հասցնելով 333,1 միլիոն դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց` 43 ցենտի: Ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 279,1 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց` 36 ցենտ: Այս մասին տեղեկացնում է Finmarket.ru-ն:
Starbucks-ի եկամուտը ապրիլ-հունիս ամիսներին աճել է 13%-ով՝ հասնելով 3,3 միլիարդ դոլարի, չնայած վերլուծաբանները ակնկալում էին 3,32 միլիարդ դոլարի եկամուտ:
Հիշյալ եռամսյակում ընկերությունը բացել է 231 նոր հաստատություն: 2012-ի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն աշխարհում ունի 17 հազար 351 խանութ: