Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ հրահանգով Իրանը սկսել է պահեստավորվել առաջին անհրաժեշտության մթերքներով՝ պատրաստվելով արտակարգ իրավիճակների: Այս մասին հայտարարել է Իրանի միներալ-հումքային արդյունաբերության փոխնախարար Հասան Ռադմարդը:
Վերջինիս խոսքերով՝ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է և Իրանը պլանավորել է պահեստավորվել ամենաառաջին անհրաժեշտության մթերքներով, որպեսզի երեք ամսվա ընթացքում նախապատրաստված լինի արտակարգ իրավիճակների ,դեպքերին:
Փոխնախարարն ընդգծել է, որ պահեստավորվող այդ մթերքների (ցորեն, շաքար, միս, բրինձ և այլն) մի մասը ծովային նավահանգիստների միջոցով ներկրվում է երրորդ երկրներից: Իրանի այս քայլը տեղավորվում է «տնտեսական դիմակայության» շրջանակներում:








































