Ամերիկյան Ford Motor ավտոկոնցեռնը չծրագրված տեխսպասարկման համար հետ է կանչում 484 հազար 600 Maverick Jeep ավտոմեքենա: Պատճառը խնդիրներն են՝ կապված դրոսելի հետ, որը որոշակի հանգամանքներում կարող է փակվել: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Հետ կանչված մեքենաների մեծամասնությունը վաճառված է ԱՄՆ-ում, որտեղ Ford Maverick-ը հատնի է Escape անվանումով: Տեխնիկական թերությունը հայտնաբերվել է 2001-2004 թթ. արտադրության 3 լիտանոց 6-գլանային շարժիչներով մոդելների մոտ:
Հետ կանչված 484 600 ավտոմեքենաներից 423 634-ը գտնվում են ԱՄՆ-ում, 35 հազարըʽ Կանադայում, 19 հազարըʽ Մեքսիկայում, 4400-ըʽ եվրոպական շուկայում, իսկ 4300-ը՝ այլ տարածաշրջաններում:
Հիշեցնենք, որ Ford Motor-ի մաքուր շահույթը 2012-ի երկրորդ եռամսյակում նվազել է 56,6% -ով՝ հասնելով 1,04 միլիարդ դոլարի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 2,4 միլիարդ դոլարի փոխարեն: Դիտակվող ապրիլ-հունիս ամիսներին ընկերության եկամուտը կրճատվել է 6,3% -ով՝ կազմելով 33,3 միլիարդ դոլար:Երկրորդ եռամյակում դիլերներին է մատակարարվել 1,447 մլն ավտոմեքենա, վաճառվել է 719 հազարը: Ասիայում վաճառքի ծավալներն աճել են, Եվրոպայում՝ նվազել:










































