Tuesday, 21 05 2024
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»

Այդ 7 տոկոսը Լևոն Տեր-Պետրոսյանի` «ինչ-որ բան իմանալու» հետևանքն էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

– Պարոʼն Մակեյան, ի՞նչ փուլում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության երևանյան գրասենյակի տարածքի վեճը:

– Անցած տարի լրացավ տարածքի վարձակալության ժամկետը, և Պետական գույքի կառավարման վարչությունը հրաժարվեց վերակնքել պայմանագիրը` պատճառաբանելով, թե նպատակահարմար չի գտնում: Շաբաթներ առաջ ազատեցինք տարածքը` խուսափելով դատական ակտերի հարկադիր կատարողի հետ շփումից:

– Տարածք տրամադրելու խնդրանքով վերջին անգամ Պետգույքի կառավարման վարչությանը դիմել էր ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` դիմումում շեշտելով, որ «Ժողովրդավարական հայրենիք»-ն արդեն խորհրդարանական կուսակցություն է և առաջնահերթություն ունիʽ ըստ Կուսակցությունների մասին օրենքի: Որևէ պատասխան ստացե՞լ եք:

– Վարչապետ կոչեցյալըʽ այդ «տաղանդավոր» տնտեսագետը, ով Ռոբերտ Քոչարյանի հետ բանկային հայտնի գործարքով սնանկացրեց տեղական արտադրողներին և երկուսով գրպանեցին ներդնողների փողերը, գործը պաս է տալիս Գալուստի տղա Արմանին, ով Պետական գույքի կառավարման վարչության պետն է: Նրա պատասխանն էլ հետևյալն է` առաջարկել էր տեղափոխվել Արմավիր կամ Գառնի:

– Բայց, Պարոʼն Մակեյան, ի վերջո խոսքը խաղատան մասին չէ, այլ կուսակցության գրասենյակի: Ինչո՞ւ են քաղաքից քշում:

– Նրանք մեր կուսակցությունը լավագույն դեպքում խաղատան տեղ կօգտագործեին, որովհետև արդեն 15 տարի է` մենք լուրջ խնդիր ենք նրանց համար: Մենք ասում ենք, որ այս երկրի հիմնական խնդիրն այս վարչախումբն է, ուստի լավ կլինի, որ իրենք գնան մարզեր և ազատեն զբաղեցրած տարածքը: Հիմա գնդակը, հայ-թուրքական դիվանագիտական լեզվով ասած, իրենց դարպասում է: Մենք կսպասենք մինչև սեպտեմբեր: Դեռ ժամանակ ունեն: Թող մտածեն:

– Պարոʼն Մակեյան, ՀԱԿ-ից կուսակցություններ, առանձին քաղաքական գործիչներ զատվեցին: Հավանականություն կա՞, որ Դուք` Ձեր կուսակցությամբ, կարող եք լքել ՀԱԿ-ը:

-Գիտեք, դա վատթարագույն տարբերակն է: Մի անգամ եղել է, որ 19 անդամներից ձևավորված մեր քաղխորհուրդն այլ տեսակետ է ունեցել, անձամբ ես` այլ տեսակետ: Բայց դուրս գալու հարցին ես դեմ եմ: Կոնգրեսի ապագան 2013-ի նախագահական ընտրություններից է կախված: Ու Կոնգրեսի առաջնորդը, քաղխորհուրդը և մյուս անդամները պետք է հասկանան, որ այս պահը պետք է ճիշտ օգտագործենք: Եվ Կոնգրեսից դուրս գալը այս հարցում չի օգնում: Որովհետև հաղթանակի հասնելու համար, այս ռեժիմից ազատվելու համար այլ հնարավորություն չի լինելու:

– Իսկ ՀԱԿ-ը լքողների ներկայացրած փաստարկներն չե՞ն արդարացնում իրենց գործողությունները:

– Մեր կուսակցությունը հրապարակայնացրել է իր տեսակետը թեʼ իշխանությունների հետ երկխոսության, թեʼ ԲՀԿ-ի հետ համագործակցելու, թեʼ խորհրդարանական ընտրությունների մասին:

– Դուք ի՞նչ եք մտածում ՀԱԿ-ԲՀԿ ռևերանսների մասին: Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիմնականում կառուցված էր ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մեսիջի վրա: Արդյո՞ք Ձեր կուսակցությունն այս հարցում վտանգ չի տեսնում:

– ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հնարավորության մասին կուսակցությունը ներկայացրել է իր տեսակետը` ինչ է շահում Կոնգրեսը, կամ ինչ է կորցնում, ինչ դերակատարում կարող ենք ունենալ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի հետ համագործակցելու դեպքում: Քաղաքական որոշ գործիչներ պնդում են, թե առաջնորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը, մի բան գիտի: Ես ընդունում եմ: Այոʼ, գուցե նա շատ բան գիտի: Բայց, փաստացի, ԱԺ ընտրություններին Կոնգրեսն արձանագրեց ընդամենը 7 տոկոսի արդյունքներ, իսկ ես չեմ կարծում, թե Կոնգրեսը 7 տոկոսի վարկանիշ ուներ: Ես հասկանում եմ, որ դա ընտրություն չէր, այլ փողի, սանձարձակության, զոռբայության, ցինիզմի գործելաոճ էր: Բայց, այնուամենայնիվ, եղավ այն, ինչ եղավ, և այդ 7 տոկոսը Լևոն Տեր-Պետրոսյանի` «ինչ-որ բան իմանալու» հետևանքն էր: Ու թե էլ ինչ գիտի Լևոն Տեր-Պետրոսյանը, ես չգիտեմ:

– Դուք կուսակցության առաջնորդ եք: ՀԱԿ-ի կայացրած որոշումներում ունե՞ք Ձեր ձայնի իրավունքը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը որքանո՞վ է մասնակցում որոշումների կայացման գործընթացին:

– Մեր կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանն էր մասնակցում քաղխորհրդի նիստերին` մինչև նոյեմբեր ամիսը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում խորհրդարանական ընտրություններ էին, և քաղաքական ակտիվ գործընթացների ժամանական էʽ մեր կուսակցության քաղխորհուրդը որոշեց, որ կուսակցությունն առաջին դեմքով պիտի մասնակցի ՀԱԿ քաղխորհրդի նիստերին: Դեկտեմբերից ես էի մասնակցում ՀԱԿ քաղխորհրդի նիստերին: Կոնգրեսի քաղխորհրդում բոլոր հարցերը քննարկվում են: Բայց, ցավոք սրտի, որոշման քվոտան ճնշվում է քաղխորհրդի մեծամասնության կողմից, ինչպես եղավ ԱԺ ընտրությունների ցուցակները կազմելու ժամանակ, ու երբ որոշումը չի ընդունվում, այդ հարցի լուծումը փոխանցվում է Կոնգրեսի առաջնորդին: Սա է իրական վիճակը:

– Այսինքն, ցենտրալիզմի սկզբունքն ամենևին էլ դեմոկրատիայի նշան չէ՞ Կոնգրեսի դեպքում:

– Արտաքուստ, քննարկումների ժամանակ ժողովրդավարության ցենզը` որպես շղարշ, պահվում է: Բայց երբ գալիս է որոշումներ ընդունելու և կոնսեսուսի պահը, միշտ մի կուսակցություն գտնվում է, որ այլ կարծիք է ունենում, իսկ թե ինչ է լինում հետո, ասացի: Նույն ցուցակները կազմելու համար ամիս ու կես բուռն քննարկումներ եղան: Բայց վերջում կոնսեսուսի չեկան, ու ցուցակը կազմեց մեկ մարդ: Իսկ ցուցակի որակն ու հետևանքները հայտնի են բոլորին:

– Պարոʼն Մակեյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ԲՀԿ համագործակցությանը դեմ արտահայտվող ուժերից էր: ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկումներ եղա՞ն այս կապակցությամբ:

– Քաղխորհրդի նիստում բազմաթիվ քննարկումներ են եղել, նաև` առանձնազրույցներ են եղել, հրապարակումներ: Այսինքն, բոլոր հարթություններում մենք ներկայացրել ենք մեր տեսակետը:

– Որքանո՞վ Ձեր ձայնը լսելի եղավ:

– Մեր երկրի չարիքը օլիգարխիան է ու կրիմինալ տարրը: Եթե աշխարհի այլ երկրների մեծահարուստներ լռում են առաջին միլիոնը աշխատելու մեթոդների մասին, սրանց դեպքում առաջինից մինչև վերջին միլիոնը աշխատում են հանցագործ ճանապարհով:

– Գագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է, թե՞ ոչ: Քրեական տա՞րր է, թե՞ ոչ:

– Նա իր միլիարդները կուտակել է հարկեր չվճարելով` սա հանցագործ չէ՞: Նրա սափրագլուխների բանդաներն անցնում են մարդկանց վրայով` սա կրիմինալ չէ՞: Բոլոր մյուս լկտիություններն անում է` կրիմինալ չէ՞: Գագիկ Ծառուկյանը թիվ 1 օլիգարխն է` ոնց ուզում եք հաշվեք: Ես շատերին եմ ճանաչում, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` այդ կուսակցության շարքերում են այսօր: Հիմա բոլորին չեմ քննադատելու: Բայց թող նրանք գան ու հրապարակավ ներկայացնեն իրենց մեղքերը, թող հրաժարվեն կեղծ «բարեգործությունից», որովհետև նրանք ժողովրդից թալանածի փշրանքներն են նետում նույն այդ ժողովրդին, անունն էլ դնում` բարեգործություն: Այս դեպքում ընդդիմությունը թող համագործակցի: Բայց որ նախագահական ընտրություններին համագործակցության մեջ ԲՀԿ-ն դառնա առաջատարը, քաղաքական գծի հիմնական թելադրողը, իսկ Կոնգրեսն էլ սպասարկի նրանց, սա արդեն անամոթություն է դուրս է գալիս:

– ԲՀԿ-ն, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է, որպեսզի օլիգարխները բաժնետոմսեր ունենան նաև քաղաքականության մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանի նման փորձառու քաղաքական գործիչը չի՞ նկատում, որ այս համագործակցությամբ ջուր է լցնում Քոչարյանի ջրաղացին:

– Ես կարծում եմ, որ ցայսօր էլ գործում է Քոչարյան-Սարգսյան տանդեմը, և այսօր այդ տանդեմին ձեռնտու է, որ Ծառուկյանին ներկայացնեն որպես ընդդիմադիր գործիչ` այդպիսով փոշիացնելով իրական ընդդիմադիր զանգվածի ձայներն ու գործողություններ նախաձեռնելու հնարավորությունները: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, գուցե, մտածում է, թե լուրջ առճակատումներ կան ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Սրան անձամբ ես չեմ հավատում, որովհետև եթե լուրջ առճակատումներ կան, ապա ինչպե՞ս է պատահում, որ Սամվել Բալասանյանին նույն ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետ է դարձնում: Կամ ինչպե՞ս է պատահում, որ Սպորտի և երիտասարդության նախարարը ԲՀԿ-ից է: Կամ ինչպե՞ս է, որ Գագիկ Ծառուկյանը Օլիմպիական կոմիտեի նախագահն է: 1998-ին, երբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին, Օլիմպիական կոմիտեի նախագահն այդ ժամանակ մեր կուսակից Ալեքսան Ավետիսյանն էր: Հաշված օրերի ընթացքում Ալեքսան Ավետիսյանին հեռացրին այդ պաշտոնից: Այդ ինչպես է լինում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է պաշտոնավարել: Բայց չէ՞ որ Հայաստանում ցանկացած մեկին կարող են հաշված օրերի ընթացքում ոչնչացնել, եթե պետք է լինում: Մանավանդ, որ Գագիկ Ծառուկյանն այնքան խոցելի է իրականում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում