Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրում Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած իր խոսքերի համար.
«Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն Էր, բայց ոչ երբեք՝ միտումնավորությունը: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության ր մեր ժողովրդի համար ու նաև նրա բարեգործական գործունեությունը:
Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ մի՛ շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված»:
Սակայն Հարությունյանի մտերիմներից շատերը «ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նշել են, որ Պալաչը նման բառապաշար չունի, և իրենց համար անհասկանալի է, թե ով է այդ հայտարարության հեղինակը:
Հիշեցնենք, որ այս օրերին Հարությունյանն իր ընտանիքի հետ արտերկրում է»:









































