«Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու օլիմպիական խաղերին: Իսկ մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրը Սարգսյանի անունից ուղերձ էր հղել օլիմպիադային մասնակից մարզիկներին»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելու.
«Ուշագրավը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանի մեկնումը ներկայացվում է որպես աշխատանքային այց, որի օրակարգում Մեծ Բրիտանիայի թագուհու, «Հայաստան» հիմնադրամի տեղի գրասենյակի և այլոց կողմից կազմակերպված ընդունելություններին մասնակցելն է: Կարծում ենք՝ շատ ավելի ազնիվ կլիներ, Եթե Ս. Սարգսյանը հայտարարեր, որ ինքը արձակուրդ է գնում և այդ առիթով մեկներ Լոնդոն: Հատկապես որ այցի օրակարգը, ըստ էության, արձակուրդայինի նման է»:








































